Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայ–ղազախական հարաբերությունները պետք է զարգացման նոր մակարդակ դուրս բերվեն

29.08.2012, 16:42
Հայ–ղազախական հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում բավական զարգացել են և պետք է նոր մակարդակ դուրս բերվեն, «Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության և փոխըմբռնման 20 տարին» համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։
Հայ–ղազախական հարաբերությունները պետք է զարգացման նոր մակարդակ դուրս բերվեն
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ–ղազախական հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում բավական զարգացել են և պետք է նոր մակարդակ դուրս բերվեն, «Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության և փոխըմբռնման 20 տարին» համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։

«20 տարում երկու երկրներն էական արդյունքի են հասել համագործակցության առումով, և մենք պետք է ոչ միայն չկորցնենք արդեն գոյություն ունեցող բարեկամությունը, այլ նաև համագործակցության նոր մակարդակ դուրս գանք»,– ասել է Զաքարյանը։

Ըստ նրա, երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է ՀՀ ԱԺ–ի և Ղազախստանի Սենատի միջև ավելի մեծ համագործակցություն ձեռք բերել։

Հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է նաև, որ Ղազախստանի և Հայաստանի ջերմ փոխհարաբերությունների առկայության մասին է վկայում Ղազախստանի 30 հազարանոց հայ համայնքը։

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բիզժիգիտովը նշել է հայ–ղազախական հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծելով, որ հայերը բավական կարևոր տեղ են զբաղեցնում Ղազախստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ առևտրաշրջանառությունը 2012թ.–ի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար։ Ըստ հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2011թ.–ի ընթացքում կրկնակի ավելացել է` 2010թ.–ի համեմատ, և գերազանցել 29,7 մլն դոլարը։

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության կառուցվածքին, ապա Հայաստանում մեծ մասամբ հացահատիկային մշակաբույսեր և դրանց մշակման արտադրանքներ, մետաղի արտադրանք են ներմուծվում։ Ղազախստանում հայկական արտահանման մեջ իր  հերթին այնպիսի ապրանքներ են գերիշխում, ինչպիսին են քարմշակման հաստոցները (շուրջ 60 նման հաստոց է տարեկան մատակարարվում Ղազախստանի արևմտյան շրջաններ) և, բնականաբար, հայտնի հայկական կոնյակը։ –0–