Հայ–իրանական սահմանին ստեղծվող նոր ԱՏԳ–ն կկենտրոնանա համատեղ ձեռնարկությունների աշխատանքի վրա. Էկոնոմիկայի նախարարություն
04.06.2014,
14:53
Հայ–իրանական սահմանին ստեղծված Ազատ տնտեսական գոտին կկենտրոնանա համատեղ արտադրական ձեռնարկությունների աշխատանքի վրա, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–իրանական սահմանին ստեղծված Ազատ տնտեսական գոտին կկենտրոնանա համատեղ արտադրական ձեռնարկությունների աշխատանքի վրա, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Սա դեռ միայն նախագիծ է, սակայն կարծում եմ, որ այն կարող է բավականին արդյունավետ լինել, քանի որ Իրանը շարունակում է մեզ բարեկամ երկիր մնալ, և Իրանի հետ ցանկացած տնտեսական համագործակցության զարգացում շահավետ է Հայաստանի համար», – ասել է Ճշմարիտյանը։
Ինչպես նշել է նախարարը, եթե դա լինի ազատ տնտեսական գոտի, ապա հնարավոր կլինի արտադրություն հաստատել և ներկայացնել փոխշահավետ ոլորտներ։ Նա նաև ընդգծել է, որ ԱՏԳ–ի կառուցման նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել ոչ միայն հայաստանյան ձեռներեցները, այլև սփյուռքում բնակվողները, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ։
«ԱՏԳ–ի գործունեության հիմնական ուղղությունը կլինի արտադրական համատեղ ձեռնարկությունը և ծրագրերը, իսկ գործարկման ժամկետները կախված կլինեն այն բանից, թե որքան արագ կընթանան բանակցությունները», – պարզաբանել է Ճշմարիտյանը։
Նախարարը նշել է, որ հայկական կողմից ԱՏԳ–ի օպերատոր հանդես կգա Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատը։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ԱԱՊ–ի ներդրումային հանձնաժողովի նախագահ, «Սյունիք» ԱՏԳ–ի խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը, Հայաստանի Սյունիքի մարզում ԱՏԳ–ի ենթակառուցվածքի ստեղծմանն ուղղված ներդրումները կկազմեն 15 մլն դոլար։
Նրա խոսքերով` նոր ԱՏԳ–ի ստեղծման ծրագիրը, որին հավանություն էր տվել կառավարությունը, այժմ քննարկման փուլում է։ Նախագծով ենթադրվում է արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Իրանի հետ, կազմակերպել մեծ ծավալներով առևտուր և տուրիզմի ծրագրեր իրականացնել։
Ըստ նախագծի` նախնական ենթակառուցվածքի ստեղծմանը հատկացվում է մոտ երեք տարի, ինչից հետո կսկսվի արդյունաբերական հզորությունների ամբողջական գործարկման ավելի երկարատև գործընթացը։
Հայաստանում արդեն ստեղծվել է երկու Ազատ տնտեսական գոտի, որոնցից մեկը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործում է 2013 թ.–ի օգոստոսի 1–ից «ՌԱՕ Մարս» ՓԲԸ–ի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ–ի տարածքում, որի կառավարումն իրականացնում է «Սիտրոնիքս» ընկերությունը։ ԱՏԳ–ն աշխատում է երկու ուղղությամբ` բարձր տեխնոլոգիաներ և նոր տեխնոլոգիաների արտադրություն։
Ոսկերչության, ալմաստի վերամշակման և ժամացույցների արտադրության ոլորտում գործող երկրորդ ԱՏԳ–ն աշխատում է «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ–ի տարածքում։–0–