Հայկական ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգումը նախատեսվում է սկսել 2017 թ.-ին. էերգետիկայի նախարար
02.07.2014,
16:05
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ատոմային էլեկտրակայանի կապիտալ վերանորոգումը, որը կարժենա 300 մլն դոլար, նախատեսվում է սկսել 2017 թ.-ին՝ մինչև 2026 թ.-ը կայանի շահագործման ժամկետը երկարացնելու համար, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

ՀՀ կառավարությունը 2014 թ.-ի մարտի 27-ին որոշում էր ընդունել մինչև 2026 թ.-ը երկարացնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուշացման պատճառով:
«Այսօրվա դրությամբ նախնական աշխատանքներ են իրականացվում, և հնարավոր է, որ արդեն 2017 թ.-ին ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացվեն: Մինչև 2026 թ.-ը մենք պետք է կարողանանք ապահովել նոր ատոմակայանի շինարարությունը», - ասաց Զախարյանը «Էներգետիկայի շաբաթ 2014»-ի պաշտոնական բացման շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները նախնական հաշվարկներով կտևեն մոտ 6 ամիս, սակայն հետագայում այդ ժամկետները կարող են վերանայվել:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի և այլ երկրների հետ ֆինանսավորման մասին բանակցություններ են ընթանում, որպեսզի արդեն 2017-2018 թթ.-ին սկսվի նոր ԱԷԿ-ի կառուցումը:
«Սա պարզապես անխուսափելի է և անհրաժեշտ Հայաստանին ինչպես տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում մասնակցելու համար, այնպես էլ՝ ելնելով երկրի տնտեսական շահերից», - ասաց նախարարը:
Հայաստանում նախատեսվում է 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցել։ Ատոմային վերահսկողության պետական ծառայության տվյալներով` հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Էներգաբլոկը նախատեսվում է կառուցել 2019–2020 թթ.–ին։
Մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մլն դոլարի վարկ ներգրավելու մասին, որը նախատեսված Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման համար:
Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։– 0-