Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայկական բանկերը կարևոր դեր են խաղում Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում

01.10.2012, 15:39
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին  ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հայկական բանկերը կարևոր դեր են խաղում Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին  ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:  -0-