Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայկական գործարար միջավայրը շահագրգռված է ԵՏՄ-ին անդամակցությամբ. Նռանյան

27.03.2015, 18:27
Հայկական գործարար միջավայրը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարկված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։
Հայկական գործարար միջավայրը շահագրգռված է ԵՏՄ-ին անդամակցությամբ. Նռանյան
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական գործարար միջավայրը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարկված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։

«Հայ գործարարները նոր բոնուսներ և առավելություններ են փնտրում, որոնք տալիս է Միությունը, որպեսզի օգտվեն նոր հնարավորություններից, կապեր հաստատեն Միության տարբեր երկրներից նոր գործընկերների հետ», - նշել է Նռանյանը։  

Նռանյանը նշել է նաև Մոսկվայում անցկացված «Պրոդէքսպո – 2015» ցուցահանդեսը, որին մասնակցել էր Հայաստանը։  

«Հայաստանից երբեք նման քանակությամբ ընկերություններ չէին մասնակցել։  Հայաստանը սկսել է ռուսական շուկաներ արտահանել այնպիսի ապրանքներ, որոնք նախկինում չէր մատակարարել, օրինակ` մսամթերք», - ավելացրել է  Նռանյանը։

Նրա խոսքերով` մարդիկ սովորել են խանութների վաճառասեղաններին տեսնել կոնյակ, քիչ աստիճանով վերամշակված գյուղմթերք։ «Սակայն Հայաստանի սննդի արդյունաբերությունը ևս մեծ պահանջարկ ունի շուկայում և ամենագլխավորը` ԵՏՄ երկրներում վստահություն կա ոչ միայն հայկական արտադրանքի, այլ նաև միության մյուս անդամ պետությունների արտադրանքի նկատմամբ», – ասել է Նռանյանը։

«Հույս ունեմ, որ այն ընկերությունները, որոնք կգան այս մեծ շուկա, մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն խնդիրներին, կանեն ամեն ինչ, որպեսզի ԵՏՄ–ի հեղինակությունը բարձրանա», – նշել է Նռանյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, սկսել է աշխատանքը 2012 թվականի փետրվարի 2–ին։ Ներկայում ԵՏՀ–ում են չորս երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ մասնակից պետությունների տարածքում կատարելու համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ և ՄՏՏ անդամ երկրները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը (ԵՏՄ)։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-