Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական կոնյակին նվիրված նամականիշ է շրջանառության մեջ դրվել Հայաստանում

18.06.2013, 19:48
Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ է երեքշաբթի մարվել և շրջանառության մեջ է դրվել, հաղորդում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայկական կոնյակին նվիրված նամականիշ է շրջանառության մեջ դրվել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ է երեքշաբթի մարվել և շրջանառության մեջ է դրվել, հաղորդում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունը։

Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որի վրա պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:

Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 հատ տպաքանակով:

Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:

Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ.-ին։--0--