Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով հայկական արտադրանքն անմրցունակ կդառնա. Երևանի նախկին քաղաքապետ
07.07.2014,
19:06
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը անմրցունակ կդարձնի հայկական արտադրանքն արտաքին շուկաներում, կարծում է Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը անմրցունակ կդարձնի հայկական արտադրանքն արտաքին շուկաներում, կարծում է Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:
«Հայաստանի կառավարության հայտարարությունները` արտահանման կողմնորոշման քաղաքականության մասին, և էներգակիրների սակագների անընդհատ բարձրացումը հակասում են միմյանց»,– երկուշաբթի ասաց Խաչատրյանը։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ամենից շատ կտուժի փոքր և միջին բիզնեսը։
«Իմ հաշվարկներով, յուրաքանչյուր ամիս նրանց ծախսերը կավելանան միջինը 100 դոլարով»,– ասաց Մակարյանը։
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով, Հայաստանի էներգետիկ համակարգը մեկուսացման մեջ է, քանի որ ամբողջապես չի օգտագործում Իրանի և Վրաստանի հետ համագործակցության հնարավորությունները։
Հայաստանի էներգահամակարգի ևս մեկ խնդիրն էլ այն է, որ սակագները կաճեն հետագայում էլ, քանի որ համակարգը մաշված է և կապիտալ ներդրումների ու արդիականացման կարիք ունի։ Դա իր հերթին կհանգեցնի հաջորդ թանկացմանը»,– ասաց Եղիազարյանը։
Նա նշեց նաև, որ Հայկական ԱԷԿ–ն այլև չի կարողանում կատարել էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարի դերը, ինչը հանգեցնում է էժան հոսանքի դուրսմղմանը ջերմաէլեկտրակայաններից ստացվող ավելի թանկի կողմից։
ՀԾԿՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ. դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ: Ընկերություններում առաջացած ֆինանսական բացթողնումը լրացնելու համար նախատեսվում է բարձրացնել գործող սակագինը բոլոր սպառողների համար 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,8-4,3 դրամի սահմանում (ներառյալ` ԱԱՀ-ն)։
–0-