Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Շարմ էլ Շեյխում նախատեսված տնտեսական համաժողովին
13.02.2015,
20:15
Հայկական պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով մարտի 16–ին կմեկնի Շարմ էլ Շեյխ` տնտեսական համաժողովի մասնակցելու համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Միջազգային բիզնես–կապերի օժանդակության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով մարտի 16–ին կմեկնի Շարմ էլ Շեյխ` տնտեսական համաժողովի մասնակցելու համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Միջազգային բիզնես–կապերի օժանդակության խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Ըստ նրա, համաժողովի շրջանակում յուրաքանչյուր երկիր կներկայացնի իր տնտեսական հնարավորությունները, կքննարկվեն հետագա համագործակցության հարցեր, ինչից հետո կկայանան տարբեր երկրների գործարարների համապատասխան քննարկումներ։ Նա հայտնեց, որ հայկական պատվիրակության կազմում կլինեն Էկոնոմիկայի նախարարության և քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
«Կկայանան մի շարք միջոցառումներ B2B (Business to business – «Բիզնես բիզնեսի համար») ձևաչափով, որոնց ժամանակ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներ կկարողանան քննարկել իրենց հետաքրքրող հարցեր, ինչպես նաև համապատասխան պայմանագրեր ստորագրել հանդիպումների ընթացքում»,– նշեց նա։
Նրա խոսքով` գործարարները նաև կքննարկեն ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակման հետ կապված հարցեր։
«Հայաստանը կներկայացնի տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև և սննդի արդյունաբերության ոլորտներ, մասնավորապես, հյութեր, պահածոներ և ջուր։ Հայաստանում ջուրը թիվ մեկ ապրանքանիշն է... Եգիպտոսը շատ հետարքրքված է հայկական ջրով, քանի որ նրանց երկրում դրա պակաս է նկատվում»,– նշեց Մանուկյանը, ավելացնելով, որ եթե ջանքեր գործադրվեն, ապա կարելի է հայկական ջուր արտահանել Եգիպտոս։
Ըստ նրա, հաշվի առնելով Եգիպտոսի անսահման հնարավորությունները, այդ ֆորումի շրջանակում, հավանաբար կստորագրվեն հայկական արտադրանքի արտահանման համաձայնագրեր։
«Ծրագրվում է նաև եգիպտական տարբեր քաղաքների ղեկավարների, օրինակ` Կահիրեի քաղաքապետի, ինչպես նաև զբոսաշրջության նախարարի այցը Հայաստան։ Պաշտոնատար անձանց հետ դեռ տարվում են բանակցություններ, բայց եգիպտական գործարարները հաստատապես մայիսին կայցելեն Հայաստան»,– նշեց Մանուկյանը։
Ըստ նրա, ծրագրվող այցի ժամանակ նախատեսվում է քննարկել հայկական տնտեսությունում հնարավոր ներդրումների հարցեր` հաշվի առնելով եգիպտացի գործարարների` Հայաստանում հյուրանոցների ցանց բացելու ցանկությունը։ -0-