Հայկական արտադրանքը գրեթե համապատասխանում է ԵՏՄ–ի տեխնիկական չափանիշներին. Էկոնոմիկայի նախարարություն
16.06.2014,
14:35
Հայկական արտադրանքը գրեթե համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական չափանիշների պահանջներին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական արտադրանքը գրեթե համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական չափանիշների պահանջներին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը։
«Հայաստանը, ցանկացած երկրի պես, միշտ ձգտել է համապատասխանել աշխարհում մշակվող վերջին չափանիշներին, որպեսզի երկրում արտադրվող արտադրանքը մրցունակ լինի արտաքին շուկաներում։ Այնպես որ չափանիշների տարբերությունները մեծ չեն», – ասել է Բադալյանը լրագրողներին «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին և գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովի շրջանակներում։
Նրա խոսքերով` համաժողովի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ արդյունաբերողներին և ձեռներեցներին ԵՏՄ–ի «խաղի կանոններին» և նախապատրաստել նրանց 2015 թ.–ի հունվարի 1–ից հետո ԵՏՄ–ի շուկաներ առանց խոչընդոտների մուտքին։
«Հնարավոր է, որ հայ ձեռներեցներից կպահանջվեն լրացուցիչ ներդրումներ ԵՏՄ–ի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին սեփական արտադրանքը համապատասխանեցնելու համար։ Սակայն դա լիովին արդարացված է, քանի որ նոր շուկաներ դուրս գալու հնարավորություն է տալիս», – նշել է Բադալյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանում հիմա գործում է 76 տեխնիկական կանոնակարգ, իսկ ԵՏՄ–ում 34–ն են, և այժմ դրանց ներդրման շուրջ բանակցություններ են ընթանում։
«Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի հարցում մեզ քննարկման ժամանակ և անցումային շրջան է հարկավոր, որի ժամկետը կախված է արտադրանքի առանձնահատկությունից և կարող է տևել 4–5 տարի։ Անցումային շրջանի ընթացքում երկրում զուգահեռաբար գործելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՏՄ–ի տեխնիկական կանոնակարգերը», – ասել է Բադալյանը։
Նա ընդգծել է, որ ստանդարտացման գործընթացը կամավոր է։ Նա ոչ պակաս կարևոր է համարում նաև այն փաստը, որ հայկական ապրանքների և ծառայությունների համապատասխանեցումը ԵՏՄ–ի պահանջներին չի նշանակում, որ հայկական արտադրանքը չի արտահանվելու եվրոպական և այլ շուկաներ։
Տեխնիկական կանոնակարգը հիմնական փաստաթղթեր են, որոնք վերաբերում են արտադրանքին և ծառայություններին ու անդրադառնում են դրանց համապատասխանեցման պահանջներին։ Ամեն կանոնակարգն ունի համապատասխան չափանիշների ցանկը։ Արտահանվող ողջ արտադրանքը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։–0–