Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը 2012թ.–ի արդյունքներով կգերազանցի 1 մլրդ դոլարը. հանձնաժողովի համանախագահ

12.10.2012, 13:37
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի արդյունքներով կգերազանցի 1 մլրդ դրամը, ասաց տնտեսական հարցերով հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի արդյունքներով կգերազանցի 1 մլրդ դրամը, ասաց տնտեսական հարցերով հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

«Ելնելով ապրանքաշրջանառության աճի դինամիկայից, որն ութ ամիսների ընթացքում գերազանցել է 800 մլն դոլարի շեմը, կարելի է ակնկալել, որ տարվա արդյունքներով այն կկազմի ավելի քան 1 մլրդ դոլար»,– նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց նա։ 

Սոկոլովը նշեց նաև, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը բավականին դինամիկ է զարգացնում։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար–օգոստոսին աճել է 22.8 տոկոսով 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է ավելի քան 818.5 մլն դոլար։ -0-