Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«Ժողովրդական ապրանքանիշ №1» հայկական երկրորդ մրցույթի հաղթողները

19.11.2014, 18:05
Չորեքշաբթի Երևանում անցկացվել է սննդի արդյունաբերության ոլորտի «Ժողովրդական ապրանքանիշ №1» հայկական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։  
«Ժողովրդական ապրանքանիշ №1» հայկական երկրորդ մրցույթի հաղթողները
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Երևանում անցկացվել է սննդի արդյունաբերության ոլորտի «Ժողովրդական ապրանքանիշ №1» հայկական երկրորդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։  
«Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանի խոսքով` մրցույթի նպատակը տեղական արտադրողներին և պարենային ապրանքանիշներին սատարելն է։ Քվեարկությունն անցկացվել է armbrand.am կայքում։

«Եթե նախորդ տարի քվեարկությանը մասնակցել էր 200 սպառող, ապա այս անգամ քվեարկողների թիվը հասել էր 500–ի։ Մենք մրցանակներ ենք նախատեսել 10 անվանակարգում»,– ասաց Միրզոյանը։

Ըստ նրա, քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31–ը հետևյալ անվանակարգերով` «Գարեջուր», «Կաթնաշոռ», «Համեմունքներ», «Հրուշակեղեն», «Պահածոյացված պտուղ–բանջարեղեն», «Վերամշակված սուրճ», «Արևածաղկի ձեթ», «Թեյ», «Հաց» և «Օղի»։

Միրզոյանը հայտնեց, որ այս տարի «Արևածաղկի ձեթ» անվանակարգում հաղթող չկա։

Քվեարկության արդյունքում լավագույն գարեջուր է ճանաչվել Kilikia–ն։ «Կաթնաշոռ» անվանակարգում առաջատար է «Աշտարակ–Կաթը»։

«Համեմունքներ» անվանակարգում մրցույթի մասնակիցները լավագույն են ճանաչել «Մառանիկ» ապրանքանիշը, «Հրուշակեղեն» անվանակարգում` «Grand Candy»–ն, «Պահածոյացված պտուղ–բանջարեղեն» անվանակարգում` ՄԱՊ ընկերությունը։
 
Մրցույթի արդյունքներով` վերամշակված սուրճի լավագույն ապրանքանիշը «Royal Armenia» ընկերություն է, թեյինը` «Արարատ» սննդի կոմբինատը, հացինը` Սևանի հացի գործարանը, իսկ օղունը` Ավշարի գինու գործարանը։

Մրցույթի հաղթողներին հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում անցկացվել է վիճակահանություն, որի արդյունքում ընտրվել են ժողովրդական քվեարկության հինգ մասնակիցներ, ովքեր մրցանակներ կստանան հաղթող ընկերություններից։

Մրցույթի կազմակերպիչներն են «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Armproduct.am կայքը։ -0-