Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայ–թուրքմենական ապրանքաշրջանառությունը յոթ ամսվա ընթացքում կազմել է 16.12 մլն դոլար

06.09.2012, 15:05
Հայաստանի և Թուրքմենստանի միջև 2012 թվականի յոթ ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 16.12 մլն դոլար, հայտարարեց Թուրքմենստանի վարչապետ Սապարդուրդի Տոյլիևը հինգշաբթի Երևանում հայ–թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում։ Նա միաժամանակ հայտնեց, որ արտահանումը կազմել է 13 մլն դոլար, իսկ ներկրումը` 2.9 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Թուրքմենստանի միջև 2012 թվականի յոթ ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 16.12 մլն դոլար, հայտարարեց Թուրքմենստանի վարչապետ Սապարդուրդի Տոյլիևը հինգշաբթի Երևանում հայ–թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում։ Նա միաժամանակ հայտնեց, որ արտահանումը կազմել է 13 մլն դոլար, իսկ ներկրումը` 2.9 մլն դոլար։

«2011 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 27.8 մլն դոլար։ Դրանից արտահանումը` 25.3 մլն դոլար, ներկրումը` 2.5 մլն դոլար»,– նշեց նա։

Նրա խոսքով` Թուրքմենստանը Հայաստան է մատակարարում հիմնականում վառելիքաէներգետիկ համալիրի, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքմենստան արտահանվում են էլեկտրաապրանքներ, սարքավորումներ, պարենամթերք, քիմիական արդյունաբերության, մետաղյա ապրանքներ։

«Թուրքմենստանում գրանցված է 10 ձեռնարկություն հայ ներդրողների մասնակցությամբ և 1 մլն 282 հազ. ընդհանուր գումարի ներդրումային նախագիծ»,– ավելացրեց նա։

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ կողմերը մեծ պաշարներ են տեսնում հետագա ապրանքաշրջանառության, փոխադարձ ներդրումների ավելացման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

«Կարծում եմ, որ դեռ կան բնագավառներ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ աշխատել փոխշահավետ և երկարաժամկետ հիմքերով»,– ասաց նա։

Հայաստանում անցկացվում է հայ–թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը, որին մասնակցում են երկու երկրների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ։ Օրակարգն ընդգրկում է երկու երկրների տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող հարցեր։ Նիստի արդյունքներով ծրագրվում է համատեղ արձանագրության ստորագրում։ -0-