ՀԲ–ն «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակում Հայաստանին 8,55 մլն դոլար կհատկացնի
09.06.2015,
19:38
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակում Հայաստանին 8,55 մլն դոլարի դրամաշնորհի տրամադրումը, նշվում է ՀԲ–ի կայքում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակում Հայաստանին 8,55 մլն դոլարի դրամաշնորհի տրամադրումը, նշվում է ՀԲ–ի կայքում։
Այս նոր ծրագրի նպատակն է պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի՞ է արդյոք էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրական եզրակացության դեպքում ծրագիրը կուղղվի երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում մասնավոր հատվածի ներգրավմանը։
Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան ։ Ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արևայինը և հիդրոէներգետիկան, առևտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։
Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական և միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թ.-ին։
Ինչպես նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին, ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առևտրային նախագիծը` ՀԲ–ն կկարողանա աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգացման համար տեղական կարողությունների կերտմանը։
«Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայում գնահատվում է մոտ 150 ՄՎտ», – ասել է նա։
Բեյլին նաև ավելացրել է, որ նմանատիպ ծրագրի իրականացումը նաև կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ և շահութաբեր ներդրումների հնարավորություն։
2015թ.–ի մարտի վերջի դրությամբ Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 118,730 մլն դոլար։ Հայաստանը ՀԲ–ի անդամ է 1992թ.–ից և Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ` 1993թ.–ից։ –0–