ՀԾԿՀ–ն պատժել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հաշվետվությունների ներկայացումը ձգձգելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հաշվետվությունների ներկայացումը ձգձգելու համար:
Ինչպես նշեց հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը, ընկերությունը, մասնավորապես, հաշվետվություն է ներկայացրել Գազպրոմին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5–րդ բլոկի նոյեմբերի գործունեության մասին միայն 2018 թ.-ի դեկտեմբերի 28-ն` մի քանի օրով խախտելով սահմանված ժամկետը:
Հաշվետվությունների ներկայացման ձգձգումը ընկերությունում բացատրել են արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի հարցով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ տարաձայնությունների հստակեցման անհրաժեշտությամբ:
Տեղեկատվության ներկայացման ձգձգման հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերության բացատրությունը չի կարող դիտարկվել որպես սահմանված ժամկետների հետաձգման օբյեկտիվ պատճառ: Ընկերությունը կարող էր ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված ժամկետում, իսկ հետագայում` անհրաժեշտության դեպքում, շտկել այն», - նշեց Աղինյանը:-0-