ՀԾԿՀ-ն 15 տարով երկարացրել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կողմից էլեկտրաէներգիայի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը
18.06.2014,
13:49
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2029 թ.–ի հունիսի 18–ը երկարացրել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ—ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2029 թ.–ի հունիսի 18–ը երկարացրել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ—ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը։
Պատասխանելով Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքի գործընթացի ավարտի ժամկետների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ—ի ֆինանսական տնօրեն Արամ Մելքումյանը նշել է, որ գործարքը դեռ չի ավարտվել, ընթանում են բանակցություններ։
«Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքի գործընթացը դեռ չի ավարտվել։ Լինելով միայն Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը շահագործող ընկերություն` մենք տեղեկատվություն չունենք գործարքի վերջնական կնքման ժամկետների մասին կամ այլ լրացուցիչ ինֆորմացիայի մասին», – ասել է Մելքումյանը։
ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29–ին «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել:
Ըստ պայմանագրի` առաջիկա 6 տարում ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։ Կարգավորիչը հաստատել է նաև սակագնային պլանը, որի համաձայն` ընկերությունն առաջիկա 25 տարում կապահովի Որոտանի կասկադի անխափան աշխատանքը։
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։ Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։
Contour Global ընկերությունը գտնվում է Նյու Յորքում, ունի աշխարհի 17 երկրներում (Աֆրիկա, Հարավային և Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա) գործող 33 էլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունը մոտ 3500 ՄՎտ է։ Contour Global–ուն ունի մոտ 1650 աշխատակից, այն ավանդական և այլընտրանքային էլեկտրակայանների (հողմային և արևային էլեկտրակայաններ, բացառությամբ միջուկայինի) սեփականատերն ու շահագործող ընկերությունն է։ Արևելյան Եվրոպայում` Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում, ընկերությունն ունի մոտ 1,100 ՄՎտ ընդհանուր հզորության էլեկտրակայաններ։–0–