ՀԾԿՀ–ն հինգ տարով երկարացրել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ–ի ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը
04.06.2014,
13:49
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2019 թ.–ի հունիսի 10–ը երկարացրել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ–ի կողմից ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը։ Կարգավորիչի որոշումն ուժի մեջ է մտել 2014 թ.–ի հունիսի 10–ից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2019 թ.–ի հունիսի 10–ը երկարացրել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ–ի կողմից ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը։ Կարգավորիչի որոշումն ուժի մեջ է մտել 2014 թ.–ի հունիսի 10–ից։
Արդիականացված Երևան ՋԷԿ–ը` կոմբինացված ցիկլ ունեցող նոր ժամանակակից ջերմագոլորշային էներգաբլոկով, շահագործման մեջ է մտցվել 2010 թ.–ի ապրիլին։ Նոր Երևանյան ՋԷԿ–ի համախառն սահմանված հզորությունը կազմում է 217,7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմային հզորությունը` 434,9 ՀՋ/ժ։–0–