ՀԾԿՀ–ն հինգ տարով երկարացրել է հայկական ԱԷԿ–ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը
04.06.2014,
13:38
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2019 թ.–ի հունիսի 10–ը երկարացել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թ.–ի հունիսի 10–ից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ մինչև 2019 թ.–ի հունիսի 10–ը երկարացել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի կողմից էլեկտրաէներգիայի արտադրման արտոնագրի գործողության ժամկետը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թ.–ի հունիսի 10–ից։
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի ֆինանսների և էկոնոմիկայի գծով փոխտնօրեն Մովսես Մովսիսյանի խոսքերով` այժմ ատոմակայանում գործում է մեկ բլոկ, որն ամեն տարի արտադրում է 2,2 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, և արտոնագրի երկարացման կապակցությամբ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում։
Միաժամանակ Մովսիսյանը չի կարողացել տեղեկացնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում հայկական ԱԷԿ–ի վերանորոգման նպատակով ռուսական վարկի ներգրավման կապակցությամբ։
«Դեռևս ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել, քանի որ փոփոխությունների գործընթացը նախնական բանակցությունների փուլում է և կախված կլինի ԱԷԿ շահագործման ժամկետի 10 տարով երկարացումից», – ասել է նա։
Մայիսի 30–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական ԱԷԿ–ի վերանորոգման նպատակով 300 մլն դոլարի վարկ ներգրավելու մասին։
ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի մարտի 27–ին կայացած նիստի ժամանակ որոշում էր ընդունել տասը տարով հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգումների պատճառով։ Միաժամանակ ֆինանսների նախարարին հանձնարարվեց մինչև այս տարվա մայիսի 1–ը միջոցներ ձեռնարկել հայկական ԱԷԿ–ի ժամկետի երկարացման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Հայաստանում նախատեսվում է 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցել։ Ատոմային վերահսկողության պետական ծառայության տվյալներով` հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ 2012 թ.–ի փետրվարին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրել էր, որ էներգաբլոկը նախատեսվում է կառուցել 2019–2020 թթ.–ին։
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնեց, որ Ռոսատոմը պայմանավորվածություն է ձեռք բերել հայ փորձագետների հետ` համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։--0—