ՀԾԿՀ–ի` սակագների մասին որոշումը տնտեսապես հիմնավորված է. մամուլի քարտուղար
24.06.2015,
17:23
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` Հայաստանում Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումը տնտեսապես հիմնավորված է, հայտնել է «ԱՌԿԱ» գործակալությանը հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` Հայաստանում Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումը տնտեսապես հիմնավորված է, հայտնել է «ԱՌԿԱ» գործակալությանը հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։
«Հանձնաժողովը անկախ պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որն ընդունել է տնտեսապես հիմնավորված որոշում հարցի երկարատև ուսումնասիրությունից հետո», – նշել է Ստեփանյանը։ Նա խուսափել է մեկնաբանություններից` թե որքանով է իրատեսական Հանձնաժողովի կողմից սակագնի մասին որոշման վերանայումը։
Կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշում է կայացրել, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ի որոշումը։--0--