Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Նոր սերնդի ՀԴՄ–ի ներդրմամբ ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելը Հայաստանի կառավարության համար կարժենա 910 հազար դոլար

05.02.2015, 15:48
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 910 հազար դոլար հատկացնել Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոնին` որպես փոխհատուցում հայկական տնտեսվարող սուբյեկտներին արտոնյալ գներով ՀԴՄ–ներ տրամադրելու համար։
Նոր սերնդի ՀԴՄ–ի ներդրմամբ ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելը Հայաստանի կառավարության համար կարժենա 910 հազար դոլար
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 910 հազար դոլար հատկացնել Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոնին` որպես փոխհատուցում հայկական տնտեսվարող սուբյեկտներին արտոնյալ գներով ՀԴՄ–ներ տրամադրելու համար։

Ինչպես հարցը ներկայացնելիս նշել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, միջոցները տրամադրվում են դրամաշնորհի տեսքով, քանի որ 2014 թ.–ից կառավարությունը որոշում է ընդունել աջակցել փոքր և միջին բիզնեսին նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրման գործընթացում։

«Մասնավորապես, սահմանամերձ շրջաններում նոր սերնդի ՀԴՄ–ները ներդրվել են անվճար, իսկ միկրոբիզնեսի համար տրամադրվել են արտոնյալ գներ, որոնք ինքնարժեքից մի քանի անգամ ցածր են։ Ներկա որոշմամբ մենք փոխհատուցում ենք գումարը նոր սերնդի ՀԴՄ–ների լիարժեք ներդրման ապահովման համար», – ասել է Միրումյանը։

Նա նաև նշել է, որ նախնական գնահատմամբ` փոխհատուցումների ընդհանուր գումարը պետք է կազմեր 4,5 մլրդ դրամ, սակայն արտարժույթի փոխարժեքի փոփոխության պատճառով իրականացվել է ՀԴՄ–ի արժեքի վերագնահատում։

Ինչպես այս կապակցությամբ ընդգծել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրումը թույլ կտա տրամադրել կտրոններ ապրանքների ամբողջական ցանկով, ինչը թույլ կտա հարկային մարմիններին ամբողջական վերահսկողություն իրականացնել տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ։

Ծրագրվում էր, որ 2015 թվականի հունվարի 1–ից ՓՄՁ գործունեության բոլոր ոլորտներում լիարժեք կներդրվեն նոր սերնդի հսկիչ–դրամարկղային մեքենաներ, և ավելի քան 58 մլն դրամի շրջանառության մոտ 8 հազար ընկերություններ արդեն ներդրել են դրանք և կիրառում են։ Կառավարության նախկին որոշումներից մեկով ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսվում են արտոնություններ ինչպես ներդրման ժամկետների, այնպես էլ գների մասով։ Հետագայում նոր սերնդի ՀԴՄ–ների ներդրումը մեկ տարով հետաձգվեց` մինչև 2016 թ.–ի հունվարի 1–ը։

Մեքենայի նկատմամբ նոր տեխնիկական պահանջների թվում են` 128 մեգաբայթ ծավալի նվազագույն չջնջվող օպերատիվ և բազային հիշողությունը, հիշողության քարտի տեղադրման հնարավորություն, 3-G–ով հարկային մարմինների տեղեկատվական համակարգին միանալու և GPRS ինտերնետ հնարավորություն, նոր մոդուլների ինտեգրման և ծրագրային փոփոխությունների հնարավորության ապահովում, պլաստիկ քարտերով գործառնությունների կատարում։

Հայաստանում ՀԴՄ–ների կիրառման նկատմամբ տեխնիկական պահանջները սահմանվել էին դեռևս 2005 թ.–ին։ Սակայն ինչպես ցույց է տալիս ՊԵԿ–ի ուսումնասիրությունը, հարկային մարմինների կողմից ստուգումների անցկացման և ձեռներեցների կողմից հաշվետվությունների ինքնուրույն ներկայացման պահանջի չեղյալ հայտարարելուց հետո ծրագրում կատարված որոշակի փոփոխությունների միջոցով տնտեսվարող սուբյեկտները նվազեցնում են շահույթի գումարը  ($1 - 476,51 դրամ)։ –0—