The Economist. Հայաստանը 114–րդ տեղում է ժողովրդավարության մակարդակով
26.03.2013,
11:11
Բրիտանական հետազոտական The Economist Intelligence Unit կենտրոնը, որը բրիտանական The Economist ամսագրի վերլուծական ստորաբաժանումն է, հրապարակել է աշխարհում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ տարեկան, թվով` հինգերորդ զեկույցը` «Ժողովրդավարության ինդեքս 2012»-ը, գրում է azatutyun.am-ը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Բրիտանական հետազոտական The Economist Intelligence Unit կենտրոնը, որը բրիտանական The Economist ամսագրի վերլուծական ստորաբաժանումն է, հրապարակել է աշխարհում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ տարեկան, թվով` հինգերորդ զեկույցը` «Ժողովրդավարության ինդեքս 2012»-ը, գրում է azatutyun.am-ը։
Զեկույցի համաձայն` Հայաստանը ինչպես և նախորդ տարիներին, այսօր էլ «հիբրիդային պետությունների» թվում է։165 երկրների վարկանիշում ժողովրդավարության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 114–րդ տեղը` գտնվելով մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Նեպալը, Իրաքը կամ Հայիթին:
Բոլոր 167 պետությունները դասակարգված են՝ ըստ իշխանության չորս տիպի վարչակարգի՝ լիակատար ժողովրդավարություն, ոչ բավարար ժողովրդավարություն, հիբրիդային վարչակարգ, ավտորիտար վարչակարգ։ Հետազոտությունն իրականացվել է հինգ հիմնական կատեգորիաներով` ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ։
«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները պետությունների ժողովրդավարության մակարդակը գնահատում են 10 բալանոց սանդղակով: Բրիտանացի վերլուծաբանների հաշվարկի համաձայն` Հայաստանի արձանագրված միջին ցուցանիշը 2008 թվականից ի վեր չի փոխվել. այն կազմում է 4.09 միավոր:
Ամենածր ցուցանիշները քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակին են վերաբերում: Այս ցուցանիշով, ըստ «Էկոնոմիստի» մասնագետների, Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ` ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Փոխարենը այս նույն ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որտեղ քաղաքական մշակույթի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Հարավային Կովկասում կամ Ուկրաինայում: Ցածր են նաև Հայաստանում արձանագրված ցուցանիշները կառավարման արդյունավետության մակարդակի առումով:
Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին, ապա դրանք արժանացել են բրիտանացի վերլուծաբանների ընդամենը 4.33 գնահատականին։ The Economist–ի զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանի այս արդյունքը համադրելի է Սինգապուրի, Իրաքի կամ Լիբիայի ցուցանիշների հետ։
Փաստաթղթի հեղինակների կարծիքով` միակ ոլորտը, որտեղ Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ բարվոք է, քաղաքացիական ազատությունների մակարդակն է, որը զեկույցի հեղինակների կողմից գնահատվում է 6 միավորից փոքր-ինչ պակաս: Սա համադրելի է, ասենք, Վենեսուելայում քաղաքացիական ազատությունների մակարդակի հետ:
«Լիարժեք ժողովրդավարության» կատեգորիայում չի ընդգրկվել նախկին ԽՍՀՄ ոչ մի երկիր։ Այդ խմբում հայտնվել են բալթյան երկրները, ինչպես նաև Մոլդովան (67-րդ տեղ)։«Հիբրիդային ռեժիմների» ցուցակում, բացի Հայաստանից, հայտնվել են Ուկրաինան (80-րդ տեղ) և Վրաստանը (93-րդ տեղ)։
Նախկին ԽՍՀՄ երկրներից «ավտորիտար ռեժիմով» երկրների կատեգորիայում է Ռուսաստանը (122-րդ տեղ) և Ադրբեջանը (139–րդ տեղ)։ Վերջինը գործնականում բոլոր ցուցանիշներով զիջում է հարևան երկրներին։
Թուրքիան տվյալ վարկանիշում զբաղեցնում է 88–րդ տեղը, Իրանը` 158–րդ։
Վարկանիշը գլխավորում է Նորվեգիան, դրան հաջորդում են Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները։ Վարկանիշը եզրափակում են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Չադը, Գվինեա–Բիսաուն և Հյուսիսային Կորեան։ -0-