Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

28.08.2024, 14:11
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ
ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամի չափով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։

«Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով»,- նշված է հայտարարության մեջ։