Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Այսօր, 18:16
Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից
Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

«Քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից և ՌԴ-ից: Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, ՌԴ-ինն էլ պայմանավորված է Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- հայտնել են  նախարարությունից։