Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքին

17.12.2012, 18:30
ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքին ու համապատասխան ուղղումների փաթեթին։
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքին
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքին ու համապատասխան ուղղումների փաթեթին։

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է տարեկան կտրվածքով մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաև՝ նշյալ օրենքով որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

«Մենք ներդնում ենք շրջանառության հարկը` փոքր և միջին ձեռնարկություններին ազատելով հավելյալ արժեքի հարկից ու եկամտահարկից։ Արդյունքում ձևավորվում է ավելի հասկանալի ու թափանցիկ համակարգ»,– նիստի ընթացքում ասաց կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ավելի վաղ հարկային օրենսդրության փաթեթը ներկայացնելիս` նշել էր, որ փոփոխությունների փաթեթը, բացի գործարար–միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներից, մի շարք խստացումներ է պարունակում։

«Կխստացվեն առանց փաստաթղթերի ապրանքների առաքման տուգանքները: Գարեջրի, մրգահյութերի, հանքային և գազավորված ջրերի փաթեթավորումների պիտակավորման պարտադիր առկայության մասին պահանջ կներմուծվի: Նաև ավելացվել է ակցիզային հարկման ենթակա ապրանքների ցուցակը, մասնավորապես՝ դրանում ներառվել են քսայուղերը»,-ասել էր նախարարը։-0-