ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում
25.02.2013,
13:57
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալմայերին:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության ոլորտի մասնագետների փորձի փոխանակման խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման («Արփի լիճ» ազգային պարկ) վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումից հետո համագործակցության ամսին հռչակագիր կստորագրվի ։ –0–