Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջին կիսամյակում արտասահմանյան ներդրումների ծավալի 40–տոկոսանոց կրճատման միտում չի տեսնում

04.09.2012, 15:52
Հայաստանում արտասահմանյան ներդրումների 40–տոկոսանոց կրճատումը 2012 թվականի առաջին կիսամյակում չի խոսում որևէ միտումի մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտասահմանյան ներդրումների 40–տոկոսանոց կրճատումը 2012 թվականի առաջին կիսամյակում չի խոսում որևէ միտումի մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում իրականցված ներդրումների ծավալը 2012 թվականի առաջին կիսամյակում 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 40 տոկոսով` կազմելով շուրջ 266 մլն դոլար։

«Դա պայմանավորված է որոշ խոշոր ծրագրերի ավարտով։ Օրինակ, նախորդ տարի իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման լայնածավալ ծրագրեր, ինչպես նաև նախորդ տարի խոշոր ներդրումներ են կատարվել հեռահաղորդակցային ընկերություններում։ Այսինքն, սա չի խոսում ինչ–որ միտումի մասին, այլ պարզապես ծրագրերն ունեն իրենց ժամկետները»,– ասաց Դավթյանը։

Ըստ նրա, Հայաստանը փոքր շուկա և փոքր տարածք ունի, և ներդրումային երկու խոշոր ծրագրեր կարող են էապես փոխել ընդհանուր պատկերը։

Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ արտասահմանյան ներդրումների նախորդ տարվա ծավալները կպահպանվեն այլ ծրագրերի հաշվին։

Հաշվետու ժամանակահատվածում արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը նվազել է 60 տոկոսով և կազմել 147 մլն դոլար։ Ներդրումային հոսքերի այսպիսի էական կրճատումը նկատվել է Հայաստանում ճգնաժամից անմիջապես հետո միայն։ Ներդրումային աշխուժության նվազում է հատկապես գրանցվել այս տարվա երկրորդ եռամսյակում, ընդ որում, 2012 թվականի երեք ամիսների ընթացքում տվյալ ցուցանիշը նույնիսկ գերազանցում էր 2011 թվականի նույն ցուցանիշը։ -0-