ՀՀ ֆինանսների նախարարը դժվարանում է ասել, թե արդյո՞ք «Երևան Սիթի»–ում հարկերից խուսափելն անօրինական է
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չունի այն հարցին, թե արդյո՞ք օրենքի խախտում է համարվում «Երևան Սիթի» սուպերմարկետներից կողմից ԱԱՀ 20 տոկոսի շրջանառության հարկի փոխարեն 2 տոկոսի վճարումը։ Այդ մասին նա հինգշաբթի ասաց լրագրողներին։
ԱԱԾ գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
«Օրենքը չի կարող թոււյլ տալ 20 տոկոսի փոխարեն վճարել հարկերի ընդամենը 2 տոկոսը։ Մեկ այլ հարց է, թե թույլ է տալիս արդյոք օրենքը, կիրառելով օրենսդրական հնարքներ, բաժանել ամբողջ գործընթացը բազմաթիվ մասերի` ավելի քիչ ռիսկերի հանդիպելու համար»,– ասաց Ջանջուղազյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նշված սխեման հարկերից խուսափում է, նախարարն ասաց, որ դժվարանում է միանշանակ գնահատական տալ։
«Այն, որ ընկերությունն ավելի քիչ հարկ է վճարել, դա փաստ է։ Բայց դա փաստ է այն դեպքում, եթե մենք կարծում ենք, որ նշված մեծ շրջանառությունը հենց այդ ընկերության շրջանառությունն է, և նա պակաս հարկեր է վճարել։ Ողջ հարցը հենց այդ «բայցն» է... Այդ ընկերության գործողությունների իրավական գնահատականը պետք է տա ֆինանսների նախարարությունը»,– ասաց Ջանջուղազյանը։ -0-