Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ֆիննախի Վերահսկողական տեսչությունը դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար նախատեսված շուրջ 670 մլն դրամի փոշիացում է բացահայտել

06.12.2012, 17:34
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջեից Հայաստանի դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար հատկացված 2,4 մլրդ դրամից 670 մլն դրամի չափով փոշիացում է հայտնաբերվել, լրագրողներին հայտնեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:
ՀՀ ֆիննախի Վերահսկողական տեսչությունը դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար նախատեսված շուրջ 670 մլն դրամի փոշիացում է բացահայտել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջեից Հայաստանի դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար հատկացված 2,4 մլրդ դրամից 670 մլն դրամի չափով փոշիացում է հայտնաբերվել, լրագրողներին հայտնեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

«Մեր տեսչությունը ստուգել է Հայաստանի 13 դպրոցների և 3 մշակութային կենտրոնների վերանորոգման և այլ վերականգնողական աշխատանքները, որոնց արդյունքում բոլոր հաստատություններում այս կամ այն չափով խախտումներ են բացահայտվել, մասնավորապես` ոչ ամբողջական և անարդյունավետ ծախսեր, նախարարության և կապալառուների միջև պայմանագրի ժամկետների խախտումներ»,- ասաց Ղարիբյանը:

Ստուգված օբյեկտների թվում են՝ Երևանի, Շիրակի, Արարատի, Սյունիքի, Լոռու,Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները, Կոտայքի մարզի Նոր Հաճնի մշակույթի տունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը և Արմավիր քաղաքի մարզային գրադարանը:

Ղարիբյանը նկատեց, որ դպրոցների շենքերի նորոգման աշխատանքները սկսվել են առանց կրող կառուցվածքների ամրապնդման և սեյսմիկ եզրակացության:

Այդ կապակցությամբ նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մեկ հիմնանորոգված դպրոցը փլվել է:

Նա տեղեկացրեց, որ բոլոր խախտումներով տուգանքներ են նշանակվել: Երկու քրեական գործ է հարուցվել, մնացած գործերը գտնվում են ուսումնասիրության և նյութերի պատրաստման փուլում:

Ղարիբյանը նշեց, որ ծախսված միջոցները բյուջե կվերադարձվեն կամ կրկնակի աշխատանքներ կիրականացվեն այն դեպքերում, եթե վերականգնման են ենթակա: ($1-407,09 դրամ): . -0—