ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեմ է Սյունիքում օտարերկրյա ֆերմերներին արոտավայրերի տրամադրմանը
11.06.2013,
16:58
Գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես դեմ է Սյունիքի մարզում օտարերկրյա ֆերմերներին արոտավայրերի տրամադրմանը, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես դեմ է Սյունիքի մարզում օտարերկրյա ֆերմերներին արոտավայրերի տրամադրմանը, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
2012թ.–ի դեկտեմբերին իրանական ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարի իրանական Արևելյան Ադրբեջանի գավառ կայանալիք այցի ընթացքում համաձայնագրի ստորագրում է նախատեսվել, համաձայն որի` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալության կհանձնի արոտավայրերը Արևելյան Ադրբեջանի գավառից հինգ հազար գլուխ անասունի արածեցման համար` այդ գավառում արտադրված գյուղատնտեսական տեխնիկայի փոխարեն։
«Գյուղատնտեսության նախարարությունն այդ մարզում առավել նպատակահարմար է համարում տեղի գյուղացիների կողմից ոչխարների բազմացումը և Իրանի գործարարներին տարեկան շուրջ 50 հազար գլուխ վաճառելը»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունն արդեն նման ծրագիր է նախապատրաստել և ներկայացրել կառավարության և Հայաստանի Հանրային խորհրդի դիտարկմանը։
«Սյունիքի արոտավայրերը պետք է օգտագործվեն միայն տեղական անասունի գլխաքանակի ավելացման համար։ Մենք արդեն արտահայտել ենք մեր վերջնական դիրքորոշումը և հուսով ենք, որ կառավարությունը կաջակցի մեզ»,– եզրափակեց Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին ժխտել էր Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին Հայաստանի և Իրանի միջև որևէ պայմանավորվածության առկայությունը։ 2012թ.–ի դեկտեմբերին տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գևորգյանը հաստատեց, որ Հայաստանի և Իրանի միջև տվյալ պահին որևէ պայմանավորվածություն չկա Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության մասին։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում գոյություն ունի 1 մլն 118 հազար հեկտար արոտավայր, սակայն արդյունավետ օգտագործվում է այդ տարածքի միայն 30 տոկոսը։ -0-