Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ գյուղնախարարությունը 2012-ին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակների արտադրության ծավալը

27.06.2012, 16:55
ՀՀ գյուղնախարարությունը 2012 թվականին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակները , չորեքշաբթի լրագրողներին ասաց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի» գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը:
ՀՀ գյուղնախարարությունը 2012-ին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակների արտադրության ծավալը
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղնախարարությունը 2012 թվականին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակները , չորեքշաբթի լրագրողներին ասաց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի» գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աճել է տեղական սորտերի սերմերի պահանջարկը, և միայն նախորդ տարում դրանց արտադրությունը 60 տոկոս է կազմել՝ 1 տոննայից մինչև 1,6 տոննա:

Նա տեղեկացրեց, որ Գիտական կենտրոնը գործունեության 60 տարում տեղական սորտերի մոտ 3600 տեսակ է ստեղծել, որից 103-ը շրջանառված տեսակներ: Մոտ 30 սորտեր էլ ստեղծվել են վերջին 3 տարում:

Սարգսյանը նշեց նաև, որ հայկական սորտերի սերմերի պահանջարկ կա նաև արտերկրում, սակայն արտադրության ծավալները դեռ թույլ չեն տալիս դրանք արտահանել:

Սարգսյանը տեղեկացրեց, որ Սերմերը Հայաստան են բերվում հիմնականում Հոլանդիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չինաստանից ու այլ երկրներից, սակայն տեղական սերմերը բերքատվությամբ ոչնչով չեն զիջում ներկրված սերմերին:

«Ներկրվող տեսակները ավելի դիմացկուն են, դրանք հեշտ է տեղափոխել, այդ պատճառով էլ մեր ֆերմերները հաճախ նախընտրում են դրանք՝ չմտածելով համային որակի մասին»,- ասաց նա:

Փորձագետը վստահեցրեց նաև, որ Հայաստան չի ներկրվում գենետիկորեն վերափոխված բանջարեղեն ու սերմեր, իսկ սորտերի դիմացկունությունը չի կարելի կապել դրանց տրանսգենային ծագման հետ:--0-