Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ իշխանությունները պատրաստ են քննարկել օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ. դեսպան

05.12.2012, 20:42
ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել Օմանի Սուլթանության շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաեւ ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:  
ՀՀ իշխանությունները պատրաստ են քննարկել օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել Օմանի Սուլթանության շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաեւ ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:  

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս հարցերը քննարկվել են Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի (նստավայրը` Էլ-Քուվեյթ) հետ Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Այման բին Աբդալլահ բին Մուհամադ ալ-Հուսեյնի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խթանման և խորացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խթանման եւ խորացման հեռանկարները:

Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ կառույցների միջեւ կապերի հաստատման կարեւորությանն ու հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկեգործության եւ ադամանդագործության, անշարժ գույքի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների բնագավառներում արձանագրված առաջընթացը` առաջարկելով աշխատանքներ սկսել վերոհիշյալ ոլորտներում  փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Լուսաբանվեցին նաեւ Հայաստանի ներդրումային դաշտն ու հնարավորությունները, ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերն ու նախագծերը: -0-