ՀՀ իշխանությունները պետբյուջեից 13.8 մլրդ դրամ կհատկացնեն ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար
05.06.2025,
14:19
ՀՀ պետբյուջեից մոտ 13.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վերակառուցման, վերանորոգման և կառուցման ծրագրերի համար
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական բյուջեից մոտ 13.8 միլիարդ դրամ կհատկացվի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վերակառուցման, վերանորոգման և կառուցման ծրագրերի համար, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ միջոցները կհատկացվեն պետական բյուջեի վերաբաշխման միջոցով և կուղղվեն տեխնիկական և հեղինակային վերահսկողության ծառայությունների, նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձագիտական ծառայությունների, ինչպես նաև ավարտված նախագծերի վճարումների ապահովմանը։
Ինչպես նշեց նախարարը, վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կմ է, որից 16.1 կմ-ը՝ միջպետական, 25 կմ-ը՝ հանրապետական, իսկ 16.9 կմ-ը՝ մարզային ճանապարհներ։
«Նախատեսվում է կապիտալ վերանորոգել 2 կամուրջ։ Կատարվել է նաև 2.3 միլիարդ դրամի վերաբաշխում, որն ամբողջությամբ կուղղվի միջին վերանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը», - ասաց Խուդաթյանը։
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ֆինանսավորումը կուղղվի Շիրակի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև Մեղրիի և Սելիմի լեռնանցքների մի շարք ճանապարհահատվածների վերակառուցման և կապիտալ վերանորոգման նախագծերին։ ($1 - 383.76 դրամ)