ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորումը կապահովվի ոչ պետբյուջեի հաշվին. ՀայՌուսգազարդ
07.06.2013,
15:55
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը կարծում է, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող գազի գնի 30 տոկոսանոց սուբսիդավորումը կապահովվի ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը կարծում է, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող գազի գնի 30 տոկոսանոց սուբսիդավորումը կապահովվի ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Մայիսի 16-ին կառավարության ղեկավարը հայտարարեց, որ գազի գինը կսուբսիդավորվի 30 տոկոսով` դրա բարձրացման դեպքում։ Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմին ներգրավել երկիր մատակարարվող գազի գնի սուբսիդավորման գործընթացում, և որ բանակցությունների հիմնական նպատակը կառավարության հայտարարած սուբսիդավորման հարցում ռուսական կողմին ներգրավելն է, քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության 80 տոկոսը։
«Քանի որ ես որոշ աստիճանով տեղյակ եմ բանակցությունների ընթացքին, ապա կարող եմ ասել, որ ինչպես ինձ է թվում, համընդհանուր սուբսիդավորում չի լինի, այլև այլ մեխանիզմներ գործի կդրվեն։ Այսինքն` գազի գնի 30 տոկոսանոց փոխհատուցում կլինի, սակայն ոչ ՀՀ բյուջեի հաշվին»,– ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։
Միաժամանակ նա ավելացրեց, որ մինչև ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտը ինքը չի կարող հնչեցնել բոլոր մանրամասները` կապված գազի գնի սուբսիդավորման մեխանիզմների հետ։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։
Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։
Նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 7–ից։
Հարությունյանը նշեց նաև, որ այսօր կառավարությունը գազի գնի արժեքի հասցեագրված սուբսիդավորում է իրականացնում հասարակության սոցիալապես անապահով շերտերի համար։
«Որքանով տեղյակ եմ, անապահով շերտերի համար գազի արժեքի հասցեագրված սուբսիդավորումը կշարունակվի նաև նոր սակագների դեպքում»,–նշեց նա։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ –0–