ՀՀ կառավարությունը 2,8 մլրդ դրամ կհատկացնի մարզերում իրականացվող 27 սուբենցիոն ծրագրերի համար
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց 2.8 մլրդ դրամի հատկացումը մարզերում ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման շրջանակում։
Ինչպես հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախագիծը նախատեսում է հատկացումներ կատարել 14 համայնքի 27 ծրագրերի համար։
«Ծրագրերը կֆինանսավորվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում։ Իրականացվել են նաև ութ համայնքում ութ անհետաձգելի ծրագրեր՝ ընդհանուր 129 մլն դրամ գումարով։ Մասնավորապես, երեքական ծրագիր՝ Արագածոտնի և Գեղարքունիքի, մեկական՝ Սյունիքի և Տավուշի մարզերում»,- նշել Խուդաթյանը։
Ինչպես տեղեկացրեց նախարարը, այսօրվա որոշման հետ միասին 2025 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի բյուջետային համաֆինանսավորման գումարը կհասնի 21 մլրդ 59 մլն դրամի։
«Կառաջանա նաև մոտ 10 մլրդ.դրամ արժողությամբ լայնածավալ ծրագրի համար ևս մեկ հատկացման անհրաժեշտություն»,- հավելեց Խուդաթյանը։ (1 դոլարը՝ 381․82 դրամ)