ՀՀ կառավարությունը երիտասարդ ընտանիքների համար իրականացվող ծրագրի շրջանակներում հաստատել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով
19.12.2012,
20:19
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում կառավարությունը հաստատել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում կառավարությունը հաստատել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Այս մասին խոսել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստի ժամանակ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն, անդրադառնալով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի կատարման ընթացքին, տեղեկացրել է, որ դրա շրջանակներում հաստատվել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով: Ընդ որում, 491 վարկերը հաստատվել են Երևանում, իսկ 484-ը՝ ՀՀ մարզերում, ինչը բխում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից:
Նիստում համառոտ ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում 2012 թ. իրականացված ծրագրերը, ՀՀ խորհրդի կողմից հավանության արժանացած երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի գործունեությունը:
Խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը:
Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ներկայացված մի շարք առաջարկությունների հիման վրա լրամշակել այն, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդական քաղաքականությամբ զբաղվողի հաստիքի առանձնացման հնարավորության և ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձևավորման հարցերին, ինչպես նաև հանրապետությունում տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նպատակով աշխատանքային խմբի ձևավորմանը: -0-