ՀՀ կառավարությունը գյուղացիներին ցածր գներով սերմեր կհատկացնի
21.02.2013,
18:00
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց սերմային մշակաբույսերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում գյուղացիներին ցածր գներով բարձրորակ սերմեր կհատկացվեն։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց սերմային մշակաբույսերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում գյուղացիներին ցածր գներով բարձրորակ սերմեր կհատկացվեն։
Սերմերի մի մասը ներմուծվել է, իսկ մյուս մասը ձեռք է բերվել տեղի արտադրողներից։ Ընդհանուր առմամբ գյուղացիներին կհատկացվի 850 տոննա գարնանացան գարի, 11 տոննա եգիպտացորեն, 37 տոննա առվույտ, 530 տոննա կորնգան։
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունը սուբսիդավորում է սերմերի շուկայական արժեքի 40 տոկոսը։
Կառավարության ղեկավարը նաև հատուկ կարևորություն տվեց կորնգանի աճեցման ծրագրին, որը թույլ կտա լուծել անասնակերի խնդիրը։ –0–