Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ՀՀ կառավարությունը հաստատեց ՄՄ–ին միանալու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ծրագիրը

19.09.2013, 12:35
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։
ՀՀ կառավարությունը հաստատեց ՄՄ–ին միանալու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։

Նիստի ընթացքում էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ բանակցային խումբ էր ձևավորվել` ՄՄ–ի կազմում Հայաստանի անդամակցության գործընթացի շրջանակներում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Յոթ աշխատանքային խումբ կստեղծվի, որոնք կքննարկեն համագործակցության հնարավորությունը` հաշվի առնելով ՄՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության փաստը»,– ասաց նա։

Միջոցառումների ծրագիրը մասնավորապես նախատեսում է Մաքսային միության փաստաթղթերի համեմատում Հայաստանի իրավական բազայի և նրա կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի հետ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3-ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։ Սակայն եվրապաշտոնյաները հայտնում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-