ՀՀ կառավարությունը հաստատել է Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղացիների օգնության ծրագիրը
23.05.2013,
13:38
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Արմավիրի մարզի` մայիսի 12–ին ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու միջոցառումների ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Արմավիրի մարզի` մայիսի 12–ին ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու միջոցառումների ծրագիրը։
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախօրեին երեկոյան նա նախարարների և Կենտրոնական բանկի նախագահի ուղեկցությամբ այցելել էր Արմավիրի մարզ, որի ընթացքում ամփոփվել են տասնօրյա աշխատանքի արդյունքները։
«Վնասը հասցվել է շուրջ 17 հազար հեկտարին, միաժամանակ մարզի 46 համայնքներից 23–ի բերքը 100 տոկոսանոց վնաս է կրել»,– ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ խաղողի այգիների վերականգնումը 3–ամյա աջակցություն կպահանջի, պտղատու ծառերի վերականգնման համար կպահանջվի 1–2 տարի, իսկ բանջարաբոստանային մշակաբույսերը հնարավոր կլինի վերականգնել ավելի սեղմ ժամկետներում։
«Հասկանալի է, որ գյուղացիները խնդիրներ կունենան վարկերի առումով ստանձնած պարտավորությունների կատարման, հարկերի վճարման և ոռոգման ջրի ծախսերի ուղղությամբ»,– ասաց վարչապետը։
Նա տեղեկացրեց նաև, որ 22 համայնքների բնակիչների համար, որտեղ կորուստները մեծ են, կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի վնասը։ Բացի այդ, այն համայնքների բնակիչների համար, որտեղ վնասը կազմել է մինչև 20–30 տոկոս, իշխանությունները կփոխհատուցեն վնասի մինչև 50 տոկոսը։ Այդ գյուղացիների ցուցակները պետք է ներկայացնեն համայնքների ղեկավարները, իսկ փոխհատուցումների ընդհանուր չափը կկազմի շուրջ 200 մլն դրամ։
Երկրորդ հերթին, նախատեսված է 530 մլն դրամի չափով ոռոգման ջրի ծախսերի փոխհատուցում, այդ դեպքում կառավարության մոտեցումը կլինի համանման առաջինին։ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ տեղեկատվությունը հասանելի կլինի հասարակությանը։
«Երրորդ խնդիրը, որը բարձրացնում են գյուղացիները, այն է, որ նրանք պետք է վստահ լինեն, որ այսուհետ կպաշտպանվեն կարկուտից։ Հակակարկտային կայանների աշխատանքի վերլուծության արդյունքում ակնհայտ դարձավ, որ այդ կայանների արդյունավետությունը կազմում է 60 տոկոս։ Այդ պատճառով լրացուցիչ 50 հակակարկտային կայանների տեղադրման անհրաժեշտություն է նկատվում, որի դիմաց շուրջ 6,3 մլն դրամ կտրամադրվի, ինչն ընդհանուր առմամբ կկազմի 350 մլն դրամ։ Բոլոր այդ կայանները կմիացվեն ռադիոլոկացիոն կայանին, ինչը թույլ կտա դրանք միացնել անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առանձին անձանց հայեցողությանը թողնել»,– նշեց նա։
Բացի այդ, ԿԲ–ի և առևտրային բանկերի միջև եղած պայմանավորվածության շրջանակներում վերջիններն անհատական մոտեցում կցուցաբերեն գյուղացիների կողմից գյուղատնտեսական վարկերի սպասարկման գործընթացի նկատմամբ։
«Մենք նաև խոստացանք, որ ռիսկերի նվազման նպատակով արժութային վարկերը կվերաձևակերպվեն դրամով, դրա համար ԿԲ–ում համապատասխան ֆինանսական միջոցներ կտրամադրվեն»,– ավելացրեց վարչապետը։
Նա նշեց, որ ԱԺ պատգամավորները Հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ են հանդես եկել, որպեսզի ֆինանսական օգնություն ցուցաբերեն կարկտահարությունից առավել տուժած գյուղացիներին։
«Մենք խոստացանք, որ կառավարության անդամներն իրենց ավանդը կներդնեն այդ Հիմնադրամում»,– ասաց նա։
Այդ կապակցությամբ վարչապետն ավելացրեց, որ նաև սոցիալական օգնություն կցուցաբերվի այն ընտանիքներին, որոնց վիճակը զգալիորեն վատացել է կարկտահարության պատճառով։ ($1–ը` 417,15 դրամ) --0—