Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ կառավարությունը մերժել է բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացման մասին օրինագծերը

20.09.2012, 15:00
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում բացասական եզրակացություն է տվել Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախաձեռնած օրինագծերի վերաբերյալ, որոնք ենթադրում էին բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացում։
ՀՀ կառավարությունը մերժել է բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացման մասին օրինագծերը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում բացասական եզրակացություն է տվել Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախաձեռնած օրինագծերի վերաբերյալ, որոնք ենթադրում էին բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացում։

Այսպես, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով, Բագրատյանը նշում է, որ «Բնապահպանական վճարումների և բնության օգտագործման վճարումների մասին» օրենքում 2011 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխություններն արդյունք չեն տվել, այդ պատճառով օրինագծով առաջակվում է վճարումներն ավելացնել չորս անգամ։

«Կառավարությունը դեմ է դրան մի շարք պատճառներով, մասնավորապես, որ բնության օգտագործման համար ռոյալթի վճարման նոր բանաձևի կիրառումը չէր կարող արդյունավետ լինել 2012 թվականի ընթացքում, և արդյունքները կարելի է ամփոփել միայն 2013 թվականին»,– ասաց նա։

Գաբրիելյանը նշեց նաև, որ բնապահպանական վճարումների չափը համապատասխանում է ռոյալթիի միջազգային տոկոսադրույքներին։ «Եթե մենք ընդունենք այդ առաջաևկը, ապա մենք խնդիրներ կունենանք ներդրողների և բնության օգտագործողների հետ»,– ասաց նա, ավելացնելով, որ տվյալ հարցը կարող է վերանայվել 2013 թվականի արդյունքների քննարկման ժամանակ, սակայն, այս պահին լրացումների կատարումը ժամանակավրեպ է։ -0-