Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ՀՀ կառավարությունը որոշել է ոչնչացնել 1988թ.-ից պահվող դեղերի խմբաքանակը

13.12.2012, 12:48
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել Առողջապահության նախարարությանը 18 մլն դրամ հատկացնել՝ 1988թ.-ի երկրաշարժից հետո որպես մարդասիրական օգնություն ստացված դեղորայքային միջոցների ոչնչացման ուղղությամբ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՀՀ կառավարությունը որոշել է ոչնչացնել 1988թ.-ից պահվող դեղերի խմբաքանակը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել Առողջապահության նախարարությանը 18 մլն դրամ հատկացնել՝ 1988թ.-ի երկրաշարժից հետո որպես մարդասիրական օգնություն ստացված դեղորայքային միջոցների ոչնչացման ուղղությամբ միջոցառումներ կազմակերպելու համար:

Ինչպես նիստի ընթացքում տեղեկացրեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ժամկետանց դեղերը պահպանվում են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստի տարածքում գտնվող մետաղական բեռնարկղերում, դրանց ընդհանուր ծավալը կազմում է 300 խորանարդ մետր:

«Դեղերը ունեն տարբեր քիմիական բաղադրություն և ֆիզիկական վիճակ, սակայն պահպանվում են նույն պայմաններում, ենթարկվում են արևի ճառագայթների, տեղումների ազդեցությանը: Նման պայմաններում դեղերի պահպանումը վտանգավոր է մարդու և շրջակա միջավայրի համար»,- ասաց նա: -0-