ՀՀ կառավարությունն առաջարկում է համապատասխանաբար 1,2 մլրդ դրամով ավելացնել 2013թ.-ի պետբյուջեի հիմնական հոդվածները
29.11.2012,
13:49
ՀՀ կառավարությունն առաջարկում է համապատասխանաբար 1,2 մլրդ դրամով ավելացնել 2013թ.-ի պետբյուջեի ծախսերն ու եկամուտները, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկում է համապատասխանաբար 1,2 մլրդ դրամով ավելացնել 2013թ.-ի պետբյուջեի ծախսերն ու եկամուտները, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Ծախսերի գծով փոփոխությունները վերաբերում են սուբսիդավորմանը, մասնավորապես մենք սուբսիդավորում ենք մետրոպոլիտենը, էլեկտրական տրանսպորտը և Հայջրմուղկոյուղին: Բացի այդ, 1,5 մլրդ դրամի չափով միջոցների վերաբաշխման արդյունքում կավելացվեն զոհված զինծառայողների և առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարան հատկացնելու կամ բնակարանային պայմանները բարելավելու ծախսերը» ,- ասաց նախարարը:
Խոսելով եկամուտների հոդվածի փոփոխությունների մասին` Գաբրիելյանը նշեց, որ բյուջեում դրված արժութային փոխարժեքի վերահաշվարկի արդյունքում՝ պաշտոնական դրամաշնորհների ուղղությամբ մուտքերն առաջարկվում է ավելացնել մոտ 288,6 մլն դրամով: Բացի այդ, ԵՄ-ի ծրագրի շրջանակներում նոր դրամաշնորհային ներդրումային նախագիծ է սպասվում: «Դրամաշնորհային ծրագրերը և մյուս մուտքերը կազմում են 763 մլն դրամ»,- ասաց նա: Ըստ ֆինանսների նախարարի, 177 մլն դրամով ավելացվել են նաև հարկային մուտքերը և պետական տուրքերը:
Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի բյուջետային քննարկումների արդյունքում կառավարությունը մշտական հանձնաժողովներից, խորհրդարանական խմբակցություններից և առանձին պատգամավորներից 406 առաջարկ է ստացել՝ եկամուտների ուղղությամբ 137,6 մլրդ դրամի, ծախսերի ուղղությամբ 411 մլրդ դրամի:
Դրանցից շուրջ 281 մլրդ դրամն առաջարկվում է ուղղել սոցիալ-մշակութային և գիտական ոլորտ, 44,7 մլրդ դրամը՝ տնտեսության բնագավառներ, 76 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, 10 մլրդ դրամը՝ ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերին, 800 մլն դրամը՝ պետական կառավարման ապարատի պահպանմանը: Բացի այդ, առաջարկվում է 1,3 մլրդ դրամով կրճատել մյուս ոլորտների ծախսերը:
Ըստ Գաբրիելյանի, առաջարկները մանրամասն ուսումնասիրվել են: Կայացել են առանձին խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Քննարկումների արդյունքում կառավարությունն ամբողջովին կամ մասամբ ընդունել է 67 կամ ներկայացված առաջարկների 16 տոկոսը: 207 առաջարկներով (51%) բացատրություններ են տրվել կամ կառավարությունը նպատակահարմար է համարել դրանք քննարկել առաջիկա տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում: 137 առաջարկ չի ընդունվել»,- նշեց ֆինանսների նախարարը:
Հայաստանի՝ 2013 թվականի համախմբված պետբյուջեի եկամուտները ծրագրվում է հաստատել 1 տրլն 31 մլրդ դրամի, ծախսերը՝ 1 տրլն 151 մլրդ դրամի մակարդակում: Պակասուրդը սահմանվել է շուրջ 120 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 2,6 տոկոս մակարդակում: Հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը 2013 թվականին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը:
12-ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի սահմաններում, իսկ ՀՆԱ աճը՝ 6,2 տոկոսի սահմաններում: -0-