Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքը 6.75% պահելու որոշումը արտացոլում է կայուն մակրոտնտեսական իրավիճակը. Freedom Broker Armenia (ԲԱՑԱՌԻԿ)

18.09.2025, 22:10
ՀՀ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքը 6.75% պահելու որոշումը արտացոլում է կայուն մակրոտնտեսական իրավիճակը, կարծում է Freedom Broker Armenia-ի մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը
ՀՀ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքը 6.75% պահելու որոշումը արտացոլում է կայուն մակրոտնտեսական իրավիճակը. Freedom Broker Armenia (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքը 6.75% մակարդակի վրա պահելու որոշումը արտացոլում է կայուն մակրոտնտեսական իրավիճակը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է «Freedom Broker Armenia» ընկերության մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը։

«Կարգավորող մարմինը վարում է հավասարակշռված քաղաքականություն. մի կողմից՝ գնաճը գտնվում է վերահսկողության ներքո, մյուս կողմից՝ պահպանվում են տնտեսական աճի խթանները: Բիզնեսի և ներդրողների համար սա ֆինանսական համակարգի կանխատեսելիության և կայունության մասին ազդանշան է», - նշել է Հովհաննիսյանը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.75%: Լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ 8.25%, և կանխիկ փոխառության տոկոսադրույքը՝ 5.25%-ը, նույնպես անփոփոխ մնացին: 2023 թ.-ի հունիսից սկսած՝ սա հինգերորդ անգամն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ:

2023 թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանեց 10.5%՝ այն իջեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցրեց մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9.75%, հոկտեմբերի 31-ին՝ մինչև 9.5%, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9.25%, 2024 թ.-ի հունվարի 30-ին՝ մինչև 8.75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին՝ մինչև 8%, հուլիսի 30-ին՝ մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին՝ մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին՝ մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին՝ մինչև 7%, իսկ փետրվարի 4-ին՝ մինչև 6.75%: