Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԿԲ–ն երրորդ եռամսյակում 8,5%–ի չափով 12–ամսյա գնաճ է կանխատեսում

24.08.2013, 16:18
ՀՀ ԿԲ–ն 2013թ.–ի երրորդ եռամսյակում 8,5 տոկոսանոց 12–ամսյա գնաճ է կանխատեսում, ասվում է ԿԲ հաշվետվության մեջ`Դրամավարկային քաղաքականության ծրագիր III եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013 թ. II եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության հիման վրա։
ՀՀ ԿԲ–ն երրորդ եռամսյակում 8,5%–ի չափով 12–ամսյա գնաճ է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2013թ.–ի երրորդ եռամսյակում 8,5 տոկոսանոց 12–ամսյա գնաճ է կանխատեսում, ասվում է ԿԲ հաշվետվության մեջ`Դրամավարկային քաղաքականության ծրագիր III եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013 թ. II եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության հիման վրա։

Գնաճը պայմանավորված է էներգակիրների և գնաճային սպասումների սակագների աճով։ Արդյունքում` 12–ամսյա գնաճի կանխատեսումը վերանայվել է բարձրացման կողմը։

Միաժամանակ 12-ամսյա գնաճը, նախորդ տարի դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի ամբողջովին մարման պարագայում, գերազանցել է սպասումները. հունիսի վերջին բարձր է եղել թույլատրելի վերին սահմանից և կազմել է 6.5%:

Հաշվետվության համաձայն, 2013թ.–ի գնաճի կանխատեսումը բարձր հավանականությամբ կտատանվի 7,5-9,0% սահմաններում (III եռ.- 89,8% հավանականությամբ, IV եռ. – 48,2%, 2014թ.–ի I եռ. -43,2%, 2014թ.–ի II եռ.– 28,8%)։

Հայաստանի պետբյուջեի համաձայն` 2013թ.–ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի չափով (±1,5%)։-0-