Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

08.10.2012, 18:43
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից,
ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների լիագումար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաս Տելմայի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի  Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Օլիվյե Դեշամի հետ:-0-