Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 5, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ-ն կմասնակցի Իրաքում կայանալիք «Agro Pack 2025» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

11.09.2025, 11:08
ՀՀ-ն կմասնակցի Էրբիլում  կայանալիք «Agro Pack 2025» 8-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին
ՀՀ-ն կմասնակցի Իրաքում կայանալիք «Agro Pack 2025»  միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանը կմասնակցի նոյեմբերի 24-27-ը Իրաքի Էրբիլ քաղաքում կայանալիք «Agro Pack 2025» սննդի վերամշակման և փաթեթավորման 8-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ սնունդը, փաթեթավորումը, պլաստիկ արտադրանքը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։

Ցուցահանդեսին և տոնավաճառին կմասնակցեն 45 երկրների 400 մասնակիցներ։