ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելացրել է «Սիստեմա» ԲՖԿ-ի իր մասնաբաժինը
12.07.2012,
12:08
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելացրել է իր մասնաբաժինը «Սիստեմա» ԲՖԿ-ում՝ 0,0019 տոկոսից հասնելով 0,0032 տոկոսի, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելացրել է իր մասնաբաժինը «Սիստեմա» ԲՖԿ-ում՝ 0,0019 տոկոսից հասնելով 0,0032 տոկոսի, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, ընկերությունը տնօրենների խորհրդի տասն անդամներին կանոնադիր կապիտալի 0,013 տոկոս բաժնետոմսերն է փոխանցել պարգևատրման ծրագրի շրջանակներում։
Տնօրենների խորհրդի յոթ ներկայացուցիչներ 122,191 հազարական բաժնետոմսերով փաթեթներ են ստացել, երեքը՝ 127,808 հազարական, ինչը կազմում է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի մոտ 0,0013-ական տոկոսը։
Այսպիսով, փոխանցված փաթեթի ընդհանուր արժեքը գրեթե 1,164 միլիոն դոլար է գնահատվում։
Ընկերության վարչության նախագահ և հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովն իր մասնաբաժինն ավելացրել է 64,183% - ից մինչև 64,1843%, ԲՖԿ-ի նախկին նախագահ, «Բաշնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Գոնչարուկը՝ 1,0019% -ից մինչև 1,0032%, ԲՖԿ-ի անկախ տնօրեն և նախկին նախագահ Եվգենի Նովիցկին՝ 1,9912% -ից մինչև 1,9925%, խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Զուբովը՝ 0,9751% -ից մինչև 0,9764%, ԲՖԿ-ի նախկին ավագ փոխնախագահ Վյաչեսլավ Կոպյովը՝ 0,0556% -ից մինչև 0,0569%։
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև առևտրի և ներդրումների հարցերով բրիտանական կառավարության հատուկ ներկայացուցիչ և անկախ տնօրեն Ռոջեր Մանինգսն իր մասնաբաժինն ընկերությունում ավելացրել է 0,0009% -ից մինչև 0,0022%, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 0,0019% -ից մինչև 0,0032%, ԲՖԿ-ի նախագահ Միխայիլ Շամոլինը՝ 0,0326% -ից մինչև 0,0339%, «Վիմ-Բիլ-Դան» խմբի հիմնադիրներից մեկը՝ Դավիդ Յակոբիշվիլին՝ 0,0018% -ից մինչև 0,0031%, Alcatel-ի նախկին ղեկավար Սերժ Չուրուկը, ով նախկինում բաժնետեր չէր, ստացել է 0,0013 տոկոս։
2012 թվականի սկզբում «Սիստեմա» ԲՖԿ-ն արդեն թոփ-մենեջմենթին փոխանցել է կանոնադիր կապիտալի 1 տոկոս բաժնետոմսեր՝ 2,5 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ։
Հունիսի վերջին տարեկան ժողովում «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերը Ռոբերտ Քոչարյանին վերընտրել են ընկերության տնօրենների խորհրդի կազմում։
1993 թվականին ստեղծված «Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից է, որն ընկերություններ է միավորում հեռուստահաղորդակցման, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, մասս-մեդիայի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։ ԲՖԿ-ի հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է՝ 64,18 տոկոս սովորական բաժնետոմսերով։ -0-