ՀՀ նախկին վարչապետը հակասահմանադրական է անվանել 2013թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումը
15.11.2012,
15:13
Խորհրդարանում 2013թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման գործընթացը հակասահմանադրական էր, կարծում է նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանում 2013թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման գործընթացը հակասահմանադրական էր, կարծում է նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, մասնավորապես սկզբում վերանայվել են պետբյուջեի ծախսերը, իսկ վերջում շտապ կերպով ներկայացվել եկամուտները:
«Մի փորձեք ինձ համոզել, որ ճիշտ է սկզբում քննարկել ծախսերը, հետո՝ եկամուտները: Որպեսզի իմանաս, ինչպես կտրես տորթը, սկզբում պետք է պարզես, ինչ չափ ունի այն: Բացի այդ, եկամուտները մանրամասն չեն քննարկվել, այլ` բնագավառներով»,- խորհրդարանում կայացած նիստի ժամանակ ասաց նա:
Խոսելով վերջին տարիներին կառավարության կողմից պետբյուջեի եկամուտների գանձման բնագավառում անցկացվող քաղաքականության մասին, Բագրատյանը տեղեկացրեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում երկրի բյուջեն աճել է՝ 759 մլրդ դրամից հասնելով 2012թ.-ի 912 մլրդ դրամի (20,4%-ով), ընդ որում գնաճը վերջին հինգ տարիների ընթացքում կազմել է 34%:
Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ 2008թ.-ին միջին տարեկան գնաճը կազմել է 9,9 տոկոս, 2009թ.-ին՝ 3,4%, 2010-ին՝ 8,7%, 2011-ին՝ 7,7%, իսկ 2013թ.-ի - կանխատեսումների համաձայն՝ 4±1,5%:
«Այն, ինչ ասում եմ, բացարձակ ճշմարտություն է: Սա այն հարցը չէ, որը թույլ է տալիս տարբեր ձևով մեկնաբանել տնտեսությունը: Կարծում եմ` հենց այդ պատճառով կառավարությունը խուսափեց եկամուտների մանրամասն քննարկումից, քանի որ իրավիճակը բավական անմխիթար է»,-ավելացրեց Բագրատյանը:
2013թ.-ի Հայաստանի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները նախատեսված է հաստատել 1 տրլն 31 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 151 մլրդ դրամի մակարդակում: Պակասուրդը հաստատվել է շուրջ 120 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 2,6 տոկոսի չափով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի ուղղությամբ մուտքերը 2013թ.-ին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով շատ է 2012թ.-ի նախատեսված ցուցանիշից:
12-ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5%-ի, իսկ ՀՆԱ-ի աճը՝ 6,2%-ի սահմաններում ($1 – 408,77 դրամ): —0-