Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՀ պետբյուջեի եկամուտները 2012թ.–ի ութ ամիսների արդյունքներով աճել են 6,5%–ով` կազմելով 587,9 մլրդ դրամ

05.10.2012, 17:04
Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6,5 տոկոսով կամ 35,7 մլրդ դրամով` կազմելով 587,9 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
ՀՀ պետբյուջեի եկամուտները 2012թ.–ի ութ ամիսների արդյունքներով աճել են 6,5%–ով` կազմելով 587,9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2012թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 6,5 տոկոսով կամ 35,7 մլրդ դրամով` կազմելով 587,9 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:

Ըստ նրա, եկամուտների ցուցանիշն ընթացիկ տարվա ութ ամիսների արդյունքներով ապահովել է երեք եռամսյակների ճշտված ծրագրի իրագործման 89,1 տոկոսը։

«Եկամուտների հիմնական մասը` 553,5 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի, տուրքերի, ինչպես նաև սոցիալական ապահովագրման ուղղությամբ կատարված պարտադիր վճարումների հաշվին, ինչը 8,1 տոկոսով (41,5 մլրդ դրամով) շատ է նախորդ տարվա ցուցանիշից»,– նշեց նա։

Զարգարյանն ընդգծեց, որ  հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահույթի, եկամտահարկի, ԱԱՀ–ի և բնապահպանական վճարի հարկի աճով։

«ԱԱՀ–ի ուղղությամբ հավաքագրումները կազմել են 227,2 մլրդ դրամ` 15,1 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Միաժամանակ այդ գումարի մեծ մասը բաժին է հասնում ԱԱՀ–ին, որը գանձվել է ներքին շրջանառությունից (նախորդ տարվա համեմատ 11,8 տոկոսանոց աճ), իսկ սահմանում հավաքագրումներն ավելացել են 4,4 տոկոսով»,– ասաց նա։

Ակցիզային հարկի գծով պետբյուջեի եկամուտները հունվար–օգոստոս ամիսներին կազմել են 29,4 մլրդ դրամ, ինչը 5,4 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

Ըստ նրա, բյուջեն  համալրվել է 58,8 մլրդ դրամով եկամտահարկի հաշվին. 2011թ.–ի հունվար–օգոստոս ամիսների համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,3 մլրդ դրամով։

«Բնապահպանական վճարումների ուղղությամբ 15,1 մլրդ դրամի չափով եկամուտներ են գրանցվել, որի շնորհիվ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է  6,7 մլրդ դրամով»,– ասաց նա։

2011թ.–ի դեկտեմբերի 8–ին ՀՀ ԱԺ–ի ընդունած պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911,6 մլրդ դրամի, ծախսերը` 1044,1 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 132,5 մլրդ դրամի չափով ։


Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում  732 մլրդ դրամ հարկային եկամուտներին, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներին` 142 մլրդ դրամ։ 


2012 թվականին մոտ 100 մլրդ դրամի չափով հարկային մուտքերի աճ ապահովելու համար խորհրդարանը օրենսդրական փաթեթ է ընդունել։ Մասնավորապես ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ թանկարժեք ավտոմեքենաների համար ներմուծվել է «շքեղության հարկ», 50 տոկոսով ավելացվել է թանկարժեք ալկոհոլային խմիչքների ոլորտի հարկման բազան, մինչև 25 տոկոսով բարձրացվել է 2 մլն դրամ կամ ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար նախատեսված եկամտահարկը և 50 տոկոսով ավելացվել են խաղատների ֆիքսված վճարները

Եկամուտների ծավալը նախատեսվում է ավելացնել 7 տոկոսով`2011թ.–ին հաստատված ցուցանիշի համեմատ  (852,4 մլրդ դրամ)։ Պետբյուջեի ծախսային մասը 2011թ.–ի համեմատ ավելացվել է գրեթե 43,1 մլրդ դրամով։ Միաժամանակ ծախսային հոդվածի 897,5 մլրդ դրամը բաժին է հասնում ընթացիկ ծախսերին, իսկ 148,412 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների ուղղությամբ զուտ ծախսերին ($1 – 408,38 դրամ)։ --0—