Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ պետբյուջեի պակասուրդը հունվար-մայիսին 6,2 մլրդ դրամ է կազմել. Ֆինանսների նախարարություն

29.06.2012, 18:26
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-մայիսին կատարվել է 6,2 մլրդ դրամ պակասուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
ՀՀ պետբյուջեի պակասուրդը հունվար-մայիսին 6,2 մլրդ դրամ է կազմել. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-մայիսին կատարվել է 6,2 մլրդ դրամ պակասուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
«Միաժամանակ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքում բյուջեում ծրագրվել է 50,7 մլրդ դրամի չափով պակասուրդ»,- ասաց նա:

Զարգարյանի խոսքով՝ 2012 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով՝ պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել են 4,9 տոկոսով կամ 16,1 մլրդ դրամով՝ կազմելով 341,8 մլրդ դրամ, ինչը 82,4 տոկոսով ապահովել է ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:
 
«ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 323,5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82,4 տոկոսը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4,6 տոկոսով կամ 14,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների , եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով ստացած մուտքերի աճով»,- նշեց նա:

Զարգարյանը նշեց, որ 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,7 տոկոսով կամ 15,6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցել է 30,8 տոկոսով անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 328, 4 մլրդ դրամ՝ 76,2 տոկոսով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8 տոկոսով կամ 24,3 մլրդ դրամով:--0-