ՀՀ տնտեսությունը պետք է ավելի դիվերսիֆիկացված լինի հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար. ՄՖԿ
26.07.2012,
13:41
Հայկական տնտեսությունը պետք է ավելի դիվերսիֆիկացված լինի, որպեսզի դիմակայի Եվրագոտում առկա դժվար իրավիճակից առաջացած հնարավոր տնտեսական ցնցումներին:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունը պետք է ավելի դիվերսիֆիկացված լինի, որպեսզի դիմակայի Եվրագոտում առկա դժվար իրավիճակից առաջացած հնարավոր տնտեսական ցնցումներին:
«Այսօր Եվրոպան խորը տնտեսական խնդիրներ ունի: Իհարկե, անհնար է կանխատեսել, թե ինչի կարող է դա հանգեցնել, սակայն այդ իրավիճակը կարող է անուղղակի կերպով ազդել Ռուսաստանի վրա, իսկ հաշվի առնելով հայ-ռուսական տնտեսական սերտ փոխհարաբերությունները, այդ ամենը կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաև Հայաստանի վրա»,- «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրոյցում ասել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):
Ըստ նրա, այդ իրավիճակում անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի տնտեսությունը չհենվի մեկ երկու բնագավառների վրա, որպեսզի մի բնագավառի անկումն իր հետևից ներքև չտանի ողջ տնտեսությունը:
ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեզի զերծ պահի տնտեսությանը հնարավոր ցնցումներից:
Միաժամանակ Լյուբեքն ավելացրել է, որ եթե անգամ համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը լինի, ապա, հավանաբար այն կսկսվի Եվրոպայից:
Ըստ հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի առաջին կիսամյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կազմել է 7,8 տոկոս: Ընթացիկ տարվա պետբյուջեով երկրում նախատեսված է ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ: ՀՀ նախագահը խնդիր է դրել 2012թ.-ի արդյունքում այդ ցուցանիշը հասցնել մինչև 7 տոկոսի:
Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգկրված IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին: IFC-ն 17 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 238 մլն դոլար 37 ծրագրերի շրջանակներում: -0-