ՀՀ վարչապետի հետ կապված «օֆշորային աղմուկը» պետք է մանրամասն հետաքննվի. ՀՅԴ
26.06.2013,
18:02
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված «օֆշորային աղմուկը» պետք է մանրամասն հետաքննվի, կարծում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված «օֆշորային աղմուկը» պետք է մանրամասն հետաքննվի, կարծում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Hetq.am–ում մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։
«Եթե այդ հարցը մնա չլուծված, ապա նման դեպքերը կկրկնվեն»,–ասաց Վարդանյանը։
Միաժամանակ նա կասկած հայտնեց այդ հարցի վերջնական հետաքննության առումով։
«Կառավարման պետական համակարգի ներկա վիճակի և իրավապահ մարմինների նկատմամբ բնակչության վստահության ցածր մակարդակի պայմաններում դժվար է սպասել, որ այդ հարցը կհետաքննվի իրավապահ մարմինների կողմից»,– ասաց նա։
Ավելի վաղ վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։ Վարչապետը հայտնել էր, որ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային որևէ ընկերություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ որևէ այլ վայրում:
Ավելին` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աննպատակահարմար է համարում Կիպրոսում օֆշորային ընկերության հիմնադրման վերաբերյալ աղմկահարույց պատմությունը հետաքննող և ստուգող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը։ –0–